
«Եթե շուկայում կան «Մանչեսթեր Յունայթեդին» արժանի ֆուտբոլիստներ, ապա գումար կա». Սուլշեր

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը մեկնաբանել է ակումբի տրանսֆերային արշավն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Եթե շուկայում կան «Մանչեսթեր Յունայթեդին» արժանի ֆուտբոլիստներ, ապա գումար կա: Հիմա մենք չենք խոսում ինչ-որ արագ լուծման մասին, այլ երկարաժամկետ վերակազմավորման մասին:
Կարիք չկա փոխել այս մոտեցումը, եթե ճիշտ պատասխաններ չեք ստացել այն խաղացողների կողմից, որոնց ցանկանում եք ստորագրել:
Երբ տրանսֆերային պատուհանը փակվեց, ես հանգստություն զգացի: Ես ուրախ եմ այն երեք խաղացողների համար, որոնց մենք գնել ենք այս ընթացքում:
Պոլ Պոգբա՞ն: Նրա հանդեպ վերաբերմունքը մնում է գերազանց:
Ակնկալում եմ, որ Ալեքսիս Սանչեսը կշարունակի խաղալ մեր ակումբում»,- ասել է Սուլշերը:
Սիրարփի Աղաբաբյան