
Փողոցներով զբոսնող արջն ահաբեկել է Իտալիայի քաղաքի բնակիչներին

Խոշոր գորշ արջը ոչ մեծ իրարանցում է առաջացրել Իտալիայի Սկաննո փոքր քաղաքում (Ակվիլայի նահանգ), երբ երեկոյան հայտվնել է քաղաքացիների երեկոյան հանգստի հենց եռուն պահին: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին. կենդանին մարդկանց մոտ է դուրս եկել ժամը մոտավորապես 22:30-ին (Երեւանի ժամանակով 00:30-ին):
Սկաննոյում բնակիչներն ու զբոսաշրջիկներն արագորեն ուշքի են եկել անկոչ հյուրի հայտնվելուց հետո, որը հետաքրքրվել է տեղի խանութների ցուցափեղկերով եւ քիչ է մնացել մտնի պաղպաղակավաճառի կրպակ:
Հետաքրքրասիրության զգացումն արագորեն հաղթահարել է վախը, եւ մարդիկ սկսել են սմարթֆոններով լուսանկարներ եւ տեսագրություններ անել:
Սկաննոյի, որը գտնվում է Աբրուցոյի, Լացիոյի եւ Մոլիզեի մարզերի Ազգային բնայգու տարածքում, մունցիպալիտետում ՌԻԱ Նովոստիին հաստատել են քաղաքի կենտրոնական մասում արջի հայտնվելու փաստը: Ըստ որում կոմունալ վարչակազմի ներկայացուցիչը նշել է.
«Մեր ազգային բնայգում բնակվում են վայրի շատ կենդանիներ, այդ թվում՝ գայլեր եւ արջեր: Երբեմն դրանք հայտնվում են նաեւ Սկաննոյի մերձակայքում, բայց մարդկանց վրա կենդանիների հարձակման դեպքեր մեզ մոտ երբեք չեն եղել»,- նշել է նա: