Բաժիններ՝

Խուան Մարտին դել Պոտրոն բաց կթողնի ԱՄՆ բաց առաջնությունը

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն չի մասնակցի ԱՄՆ բաց առաջնությանը:

30-ամյա արգենտինացին չի հասցնի վերականգնվել վնասվածքից հետո, որի պատճառով վիրահատության էր ենթարկվել: Դել Պոտրոն վնասվածքը ստացել էր հունիսին Լոնդոնի միջազգային մրցաշարում, իսկ հուլիսին Բարսելոնայում վիրահատվել էր:

Թենիսի «Մեծ սաղավարտ»-ի չորս մրցաշարերից վերջին` ԱՄՆ բաց առաջնությունը, այս տարի կկայանա օգոստոսի 26-ից սեպտեմբերի 8-ը Նյու Յորքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031