«Մանչեսթեր Յունայթեդն» այս ամառ չի վաճառի Պոգբային
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան չի փոխի ակումբն այս ամառ:
«Մանչեսթեր Յունայթեդը» չի դիտարկի 26-ամյա ֆրանսիացու տրանսֆերի վերաբերյալ առաջարկները մինչև եվրոպական լիգաներում տրանսֆերային պատուհանների փակումը, հաղորդում է The Telegraph-ը:
Մանկունյանցիների գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը Պոգբային դիտարկում է՝ որպես առանցքային խաղացող, և վստահ է, որ ֆուտբոլիստը կկենտրոնանա աշխատանքի վրա, չնայած իր ապագայի վերաբերյալ բազում շշուկներին:
«Մանչեսթեր Յունայթեդը» ի սկզբանե չէր պլանավորել բաց թողնել Պոգբային, բայց կարող էր դիտարկել նրա վաճառքը 160 մլն ֆունտի դիմաց:
Սակայն հետաքրքրված ակումբներից և ոչ մեկը նման գումար չի առաջարկել: Սակայն, նույնիսկ, եթե մինչև սեպտեմբեր նման առաջարկ լինի, «Մանչեսթեր Յունայթեդն» այլևս չի դիտարկի դրանք:
Պատրաստեց Անի Գաբուզյանը