Բաժիններ՝

Facebook-ն զբաղվել է օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ. Bloomberg

Facebook ընկերությունը ներգրավել է հարյուրավոր կապալառուների, որոնք զբաղվել են սոցիալական ցանցի օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Հաղորդումների վերծանմամբ զբաղված աշխատակիցների տվյալներով՝ իրենք չեն իմացել, թե որտեղ են արվել այդ ձայնագրությունները, եւ ինչպես են դրանք ստացվել: Նրանց խոսքով՝ իրենք սոսկ լսել են Facebook-ի օգտատերերի խոսակցությունները, երբեմն անպարկեշտ բովանդակությամբ, բայց չեն իմացել, թե դա ընկերության ինչին է պետք: Facebook-ում հաստատել են, որ զբաղվել են օգտատերերի ձայնային հաղորդումների վերծանմամբ, բայց հայտարարել են, որ այլեւս դա չեն անի:

Ընկերությունում հայտարարել են, որ վերծանումը դադարեցրել են ավելի քան մեկ շաբաթ առաջ, ինչպես Apple-ը եւ Google-ը: Օգտատերերը, որոնց հաղորդումները գաղտնալսվել են, ընտրել էին Facebook-ի Messenger տարբերակը, որը նախատեսում էր նրանց ձայնային հաղորդումների վերծանումը: Իրենց հերթին, կապալառուները ստուգել են, թե Facebook-ի արհեստական ինտելեկտը ճիշտ է մեկնաբանել արդյոք անանուն հաղորդումները: Facebook-ն օգտատերերին չի հայտնում, որ երրորդ անձինք կարող են գաղտնալսել նրանց ձայնային հաղորդումները: Ուստի կապալառուներից ոմանք զգացել են, որ իրենց աշխատանքը բարոյական չէ, հաղորդել է «Ինտերֆաքսը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս