Բարի արարքը 100.000 դոլար է բերել ԱՄՆ-ի բնակչին
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի նահանգի Շառլոթ քաղաքի բնակիչներից մեկը կարծում է, որ բարի արարքը վիճակախաղով շահելու պատճառ է դարձել: Այդ մասին հայտնել է UPI պորտալը:
Թոմաս Ֆրայը որոշել էր ազատվել հին մահճակալից: Վաճառելու կամ դեն նետելու փոխարեն նա այն նվիրաբերում է «Փրկության բանակ» միջազգային բարեգործական կազմակերպությանը: Տուն գալու ճանապարհին Ֆրայը Cash 5 վիճակախաղի տոմս է գնել:
Հաջորդ առավոտյան ամերիկացին ստուգել է արդյունքները եւ հայտնաբերել, որ 349 հազար դոլար է շահել: Նա չէր կարողանում հավատալ հաջողությանը եւ առնվազն երեք անգամ ուշադիր ստուգել է շահումի արդյունքները: Հաղթողը մտադիր է դրամական մրցանակը խնայել ապագայի համար: