Մարմաշենի վանքը գրավում է բոլոր այցելուներին
Tsayg.am-ը գրում է. Շիրակի մարզում բավականին լավ պահպանված հուշարձաններից է Մարմաշենի վանական համալիրը: Մարմաշենի վանքը գտնվում է Ախուրյան գետի ձախ ափին`Գյումրիից մի քանի կմ հեռավորության վրա`Վահրամաբերդ գյուղի վարչական տարածքում: Շիրակի մարզ այցելող զբոսաշրջիկներից շատերը այցելում են վանք, ծանոթանում վանքի հին եվ զորավոր պատմությանը: Յուրաքանչյուր այցելուի համար վանքի պատմությունը հետքրքիր եվ գեղեցիկ է,այդ իսկ պատճառով մեկ անգամ այցելողները չեն կարողանում սահմանափակվել եվ պլանավորում են իրենց մյուս այցերը Մարմաշենի վանք: Շատերը հաճախ այցելում են վանք, պարզապես վայելելու բնության գեղեցիկ տեսարանը եվ մաքուր օդը: