Իշխան Զաքարյանը՝ իշխանությունների հետ հարաբերությունների մասին

Համահայկական 7-րդ ամառային խաղերի մասնակիցներն այսօր այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ծիծեռնակաբերդ են այցելել պատվիրակությամբ, ամբողջ կազմով և Համահայկական խաղերի ժամանակ ազատ օրը տրամադրում են այդ այցին։

«Համահայկական խաղերին մասնակցում են Ցեղասպանությունը վերապրած մարդկանց սերունդները, նրանք պետք է ամեն ինչ տեսնեն, լինեն նաև Ցեղասպանության թանգարանում։ Գրքերում կարդալը մեկ այլ բան է, երբ թանգարան են այցելում և տեսնում իրական պատկերները, բոլորովին այլ տպավորություն են ստանում»,- ասաց Ի. Զաքարյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ կրկին վերընտրվեց Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ և ներկայիս իշխանությունների հետ ինչպե՞ս է աշխատում, Իշխան Զաքարյանը պատասխանեց, որ իշխանությունների հետ շատ լավ համագործակցում ու աշխատում է։

«Չեմ կարծում, որ այդ հարցն այստեղ տալը տեղին էր, մեկ ուրիշ անգամ լինի, ավելի մանրամասն կպատասխանեմ»,- շեշտեց նա։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս