
«Աթամբաևը պետական հեղաշրջում էր պլանավորել երկրում». Օրոզբեկ Օփումբաև

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աամբաեւը, որին ձերբակալել են օգոստոսի 8-ին, պետական հեղաշրջում էր պատրաստում հանրապետությունում: Օգոստոսի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Օրոզբեկ Օփումբաեւը։
«Աթամբաեւը պետական հեղաշրջում էր պլանավորել երկրում»,- ասել է նա: Օփումբաեւի խոսքով՝ նախկին նախագահն իր ձերբակալման գործողության ժամանակ պաշտպանության համար հատուկ օգտագործել էկանանց եւ երեխաների, որպեսզի խաղաղ քաղաքացիների վիրավորման մասին տեղեկատվությունն օգտագործի որպես գործոն իշխանության տապալման համար:
Օփումբաեւը ճշտել է, որ Աթամբաեւի նստավայրի գրոհին մասնակցած՝ հատուկ ստորաբաժաման մարտիկը գնդակահարվել է պետության նախկին ղեկավարի տանը հայտնաբերված զենքով: Հանրապետության իշխանությունները կալանք են դրել Աթամբաեւի ունեցվածքի հիմնական մասի վրա:
Օգոստոսի 13-ին Բիշքեկում այդ մասին հայտարարել է երկրի գլխավոր դատախազ Օթքուրբեկ Ջամշիտովը: «Այս պահին կալանք է դրված Աթամբաեւի 120 միավոր ունեցվածքի վրա»,- աել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: