Բաժիններ՝

Վենեսուելայի նախագահը փոխել է վեց նախարարի և կարգադրել է ստեղծել նոր գերատեսչություն

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգոստոսի 12-ին մի շարք փոփոխություններ է կատարել երկրի գերատեսչություններում: Համապատասխան հաղորդագրությունը նա հրապարակել է Twitter-ի իր էջում։

«Նորացման եւ փոփոխությունների գործընթացի շրջանակում ես որոշեցի նշանակել մեծ փորձով եւ բարձր պատասխանատվությամբ մի խումբ պրոֆեսիոնալների, որոնք կարեւոր գործառույթներ կկատարեն երկրի համալիր զարգացման համար»,- գրել է քաղաքական գործիչը:

Մադուրոն նշել է, որ ստեղծել է նոր գերատեսչություն՝ ՝զբոսաշրջության եւ արտաքին առեւտրի նախարարություն, դրա ղեկավար է նշանակվել Ֆելիքս Ռամոն Պլասենսիա Գոնսալեսը:

Այս տարվա գարնանը Մադուրոն հայտարարել էր երկրի ղեկավարման համակարգում փոփոխությունների պլանի մշակման մասին՝ «կառավարության կատարած սխալների ուղղման համար», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս