
«Նեյմարի, ՊՍԺ-ի և այլ ակումբի միջև բանակցություններ են վարվում». Տուխել

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը «Նիմի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (3:0) կիսվել է հարձակվող Նեյմարի ապագայի վերաբերյալ կարծիքով:
«Մենք պետք է նայենք իրերին և գտնենք խաղի լուծում՝ առանց Նեյմարի: Անհնար է գտնել մեկ այլ խաղացողի, որը կկարողանար նույնն անել: Մենք չենք կարող կորցնել նրան և փոխարինել հավասար մեկով:
ՊՍԺ-ի, Նեյմարի և այլ ակումբի միջև բանակցություններ են վարվում: Ավելին ես չեմ կարող ասել:
Ինձ դուր է գալիս Նեյմարը, ես ցանկանում եմ շարունակել աշխատել նրա հետ, Կիլիանի և մյուսների: Երևի չեմ քնի, եթե նա գնա:
Ես չունեմ նորություններ: Չգիտեմ լավ կամ վատ լուրեր: Տրանսֆերային պատուհանը դեռ չի փակվել, պետք է իրատես լինել և հասկանալ, որ մենք կարող ենք նրան կորցնել»,- ասել է Տուխելը Canal+-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը