
Լոռու մարզի Յաղդան գյուղում անասնագոմի տանիքն ամբողջությամբ այրվել է

Օգոստոսի 11-ին, ժամը 14:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Յաղդան գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 16:50-ին: Այրվել է անասնագոմի (մոտ 56 քմ) տանիքն ամբողջությամբ և մոտ 3 տոննա կուտակած անասնակեր: