
«Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց Պրեմիեր լիգայում. Մխիթարյան ստացավ դեղին քարտ

Լոնդոնի «Արսենալ»-ը հաղթանակով մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայում:
Առաջնության անդրանիկ տուրում «զինագործներն» արտագնա խաղում մրցեց «Նյուքասլ Յունայթեդ»-ի հետ: Պիեր-Էմերիկ Օբամեյանգի 58-րդ րոպեին խփած միակը գոլը հաղթական էր «Արսենալ»-ի համար:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, ստացավ դեղին քարտ և փոխարինվեց 83-րդ րոպեին:
Հաջորդիվ «Արսենալ»-ը կմրցի «Բյորնլի»-ի հետ: Խաղը նախատեսված է օգոստոսի 17-ին: