
Հրդեհ՝ Երևանի Գևորգ Հովսեփյան փողոցում. հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 8 մարտական հաշվարկ

Օգոստոսի 11-ին` ժամը 13:43-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Հովսեփյան փողոցում՝ «Պանորամա Երևան Ռեզորթ» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հրդեհի բարդության «1-Բիս» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Ժամը 14:55-ին հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս չորս մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: