
Հրդեհ` Զառիթափ գյուղի մանկապարտեզի մոտակայքում, այրվել է շուրջ 1 տոննա անասնակեր

Օգոստոսի 11-ին, ժամը 12:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Զառիթափ գյուղի մանկապարտեզի մոտակայքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Զառիթափ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:35-ին, մարվել՝ 14:42-ին: Այրվել է մոտ 1 տոննա, իսկ ջերմահարվել՝ մոտ 2 տոննա անասնակեր: