
«Պպզած Հայաստանն արդեն անցյալում է». Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ռոք երաժիշտների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս Գյումրիում է: Առավոտյան զբոսանքից հետո նա հանդիպել է ռոք երաժիշտների հետ: Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում անդրադարձավ ռոք խմբի տղաներին և նշեց, որ նրանց կատարած գործը շատ կարևոր է.
«Պպզած Հայաստանն արդեն անցյալում է, մարդիկ կարող են շորտ հագնել, մորուք ունենալ, ինչպես ես ունեմ կամ այս տղաները: Դուք կարևոր գործ եք անում, ապրե՛ք, տղաներ»:
Վարչապետը հայտնեց նաև, որ այս տարվա սեպտեմբերի 21-ին Անկախության տոնը կանցկացվի Գյումրիում, և այսուհետ ամեն տարի Անկախության տոնը կնշվի տարբեր մարզերում:
«Այս տարի կլինի Շիրակի մարզում, մյուս տարի, ըստ ամենայնի, Կոտայքի մարզում: Անկախությունը պետք է ճամփորդի և մտնի բոլոր քաղաքները, բոլոր գյուղերը»,- ասավ վարչապետը:
Գյումրիի ռոք դպրոցում:
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Sonntag, 11. August 2019