Բաժիններ՝

Warner Bros.-ում Մայլո Վենտիմիլիային «ծեր» են համարել Բեթմենի դերի համար

Կինոդերասան Մայլո Վենտիմիլիան խոստովանել է, որ Warner Bros. ստուդիան իրեն «չափազանց ծեր» է համարել Բեթմենի դերի համար: Այդ մասին 42-ամյա դերասանն օգոստոսի 7-ին պատմել է SiriusXM ռադիոկայանի եթերում։ Դերասանը հայտարարել է, որ ինքը միշտ էլ ցանկացել է էկրանին մարմնավորել որեւիցե գերհերոսի:

Նա իր գործակալներին խնդրել է ուսումնասիրել այդ տարբերակներն՝ ընդգծելով, որ հատկապես կցանկանար խաղալ Բեթմենին: «Նրանք տեղեկություններ հավաքեցին եւ պատասխան տվեցին, որ ես, իբր, չափազանց ծեր եմ: Ես հիասթված էի»,- պատմել է Վենտիմիլիան:

Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ 33-ամյա բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը հիանալի է կատարել Բեթմենի դերը:

«Ռոբերտ Փաթինսոնը հրաշալի դերասան է»,- հավելել է Վենտիմիլիան: Մայլո Վենտիմիլիան նկարահանվել է գրեթե 70 ֆիլմերում եւ հեռուստասերիալներում: Դրանցից ամենահայտնիներն են՝ «Այդ մենք ենք» (This Is Us, с 2016) սերիալը եւ «Քրիդ 2»(Creed 2, 2018) ժապավենը: Բեթմենի մասին պատկերապատումների հերոսին տարբեր ժամանակներում էկրանին մարմնավորել են դերասաններ Մայքլ Քիթոնը, Վել Քիլմերը, Ջորջ Քլունին, Քրիստան Բեյլը եւ Բեն Աֆլեքը: Քիթոնը, երբ նա խաղացել է այդ դերը, եղել է 38 տարեկան, Քիլմերը՝ 36, Քլունին՝ 36, Բեյլը՝ 31: Աֆլեքը դարձել է ամենատարեց Բեթմենը 44 տարեկանում: Նոր «Բեթմենի» ցուցադրումը լայն էկրանին պլանավորվում է 2021 թվականին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս