
Սալահը 3 մլն դոլար է նվիրաբերել Եգիպտոսում քաղցկեղի ազգային ինստիտուտը վերակառուցելու համար

«Լիվերպուլի» գլխավոր հարվածային ուժը՝ Մոհամեդ Սալահը, 3 միլիոն դոլար է նվիրաբերել Կահիրեում քաղցկեղի հետազոտությունների ազգային ինստիտուտը վերակառուցելու համար, որի մոտ օգոստոսի 5-ին հզոր պայթյուն է տեղի ունեցել:
Եգիպտական տեղեկատվամիջոցները հայտնել են 16 զոհվածի և 21 վիրավորի մասին: Պայթյունի պատճառն ավտոմեքենայի՝ հանդիպակաց գոտում գտնվող այլ տրանսպորտային միջոցների հետ բախումն է:
Անցյալ տարի Մուհամեդ Սալահը եգիպտական հիվանդանոցին 660 հազար եվրո էր նվիրաբերել՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին բուժելու համար օգտագործվող բժշկական սարքավորումներ գնելու համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը