Բաժիններ՝

Վթարից փակված Գոգավանի անցակետը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար

Վրաստանում տեղի ունեցած ճաանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով օգոստոսի 10-ին՝ ժամը 09:30-ից փակված Լոռու մարզի Գոգավանի անցակետը բացվել է միայն մարդատար ավտոմեքենաների համար. կան կուտակված ավտոմեքենաներ:

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնել էր, Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել էր սպիրտ տեղափոխող բեռնատար: Բեռնատարի շրջման հետևանքով էլ փակվել էր անցակետ տանող ավտոճանապարհը։ Վրացական պատկան մարմիններից հայտնել են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները, և շուտով ճանապարհը կբացվի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս