Բաժիններ՝

Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհը փակ է. պատճառը շրջված բեռնատարն է

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 10-ին Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար: Բեռնատարի շրջման հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը։

Այժմ երթևեկությունը կանգնեցված է, սահմանին կա տրանսպորտային միջոցների հերթ։

«Վրացական պատկան մարմիններից հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները և շուտով ճանապարհը կբացվի»,- հայտնել են Վրաստանում ՀՀ դեսպանատնից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031