ՊՍԺ-ն Դիբալային հնգամյա պայմանագիր է առաջարկում
ՊՍԺ-ն շարունակում է հաղորդակցվել «Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալայի գործակալի հետ՝ արգենտինացու հավանական տրանսֆերի վերաբերյալ բանակցելով: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է լրագրող Նիկոլո Շիրան:
Ըստ աղբյուրի տվյալների՝ փարիզեցիները պատրաստ են խաղացողին առաջարկել հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 12 մլն եվրո աշխատավարձով: Իրավիճակին հետևում է «Ինտերը», որը հետաքրքրված է «Ծեր սենյորայի» 25-ամյա հարձակվողի և Մաուրո Իկարդիի փոխանակմամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դիբալան կարող է տեղափոխվել «Տոտենհեմ», բայց արդյունքում՝ տրանսֆերը ձախողվեց, և Անգլիայում փակվեց տրանսֆերային պատուհանը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը