Բաժիններ՝

«Սա մեծ սխալ է». Պոչետինո

«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ամառային տրանսֆերային պատուհանի արդյունքների մասին:

«Ես շատ գոհ եմ իմ կազմից: Մեզ մոտ հայտնվել են մի քանի նորեկներ, նրանք մեզ լավ էներգիա կբերեն և կօգնեն հասնել նրան, ինչ մենք ցանկանում ենք:

Ես կենտրոնացած էի ֆուտբոլիստներին հնարավորինս լավ մարզելու վրա: Ես հույս ունեի, որ ակումբն աշխատանքներ կկատարի նոր խաղացողների ձեռքբերման և մրցակցությունը պահպանելու ուղղությամբ:

Մեր մրցակիցները միշտ նոր խաղացողներ են գնել, բայց ժամանակն է, որ մենք նոր դեմքեր ավելացնենք՝ մեր ֆուտբոլիստներին մոտիվացնելու և բոցավառելու, ինչպես նաև երկրպագուներին երջանկացնելու համար:

Այս մրցաշրջանը տարբերվելու է: Մենք սկսում ենք նոր մարզադաշտում և մենք պետք է պատրաստ լինենք ևս մեկ հետաքրքիր մրցաշրջանի, այնպես որ, պետք է շատ աշխատենք և սկսենք հաղթանակով»,- Պոչետինոյին է մեջբերում BBC-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս