Բաժիններ՝

«Իմ աշխարհը փլուզվեց, և ես ընկա գետնին». Նեյմարը՝ բռնաբարության մեղադրանքի մասին

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել է բրազիլացի մոդել Նաջիլա Տրինդադի բռնաբարության կասկածանքի վերացման և իր ապրումների մասին:

«Իմ կյանքի այս գլուխը ես երբեք չեմ մոռանա շատ պատճառներով, որոնցից գլխավորն ինձ, իմ ընտանիքին և ինձ իսկապես ճանաչող մարդկանց հասցված վնասն է: Ես անկեղծ կլինեմ և չեմ ասի, որ երջանիկ եմ, բայց կա թեթևություն:

Սպին կհիշեցնի ինձ, թե որքան շատ մարդիկ կարող են ոչ միայն՝ բարիք, այլ նաև՝ չարիք գործել: Այո, իմ աշխարհը փլուզվեց, և ես ընկա գետնին: Բայց ջի-ջիցուի մի լեգենդ ասում է. «Շատերի համար երկիրն ամեն ինչի վերջն է, մեզ համար դա միայն սկիզբն է»:

Թող սա սկիզբ դառնա ոչ միայն ինձ, այլև յուրաքանչյուրի համար, ով ենթարկվել է այդպիսի կեղծ մեղադրանքների, և, հատկապես այն կանանց համար, ովքեր իսկապես նման արարքի զոհ են դարձել:

Մաղթում եմ, որ դուք լինեք ուժեղ, պայքարեք և հասնեք այն ամենին, ինչին արժանի եք: Շնորհակալություն Աստծուն ամեն ինչի համար»,- գրել է Նեյմարն Ինստագրամում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս