««Մանչեսթեր Յունայթեդի» շապիկը հագնելով՝ գիտես, որ ամեն ինչ հնարավոր է». Պոլ Պոգբա
Կիսապաշտպան Պոլ Պոգբան պատմել է, թե ինչ է իր համար նշանակում «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆրանսիացին իր մտքերն արտահայտել է adidas-ի և «Մանչեսթեր Յունայթեդի» «The Fabric of Football, Manchester United: Belief» անվանմամբ հոլովակի ընթացքում:
«Կրելով այս մարզաշապիկը՝ գիտես, որ ամեն ինչ հնարավոր է: Եվ մենք երբեք չենք հանձնվում:
Ոչինչ չի փոխվել այն բանից հետո, երբ ես հեռացա, այնուհետև վերադարձա: Սա նույն ակումբն է, նույն մտածելակերպը և նույն մշակույթը:
«Մանչեսթեր Յունայթեդը» հավատ է, «Մանչեսթեր Յունայթեդը» նշանակում է, որ ամեն ինչ հնարավոր է: Անհնարինությունն այստեղ գոյություն չունի»,- ասել է Պոգբան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը