Xiaomi-ն կթողարկի սմարթֆոն՝ 108 մեգապիքսելանոց տեսախցիկով
Ընկերությունում ասում են, որ Samsung-ի կողմից մշակվում են բարձրակարգ լուծման նոր սենսորներ: Չնայած մայիսին ընկերությունը ցուցադրեց 64 մեգապիքսել սենսոր, որով աշխատող ոչ մի սմարթֆոն դեռևս չի թողարկվել:
Չինական արտադրողը ներկայացման ժամանակ խոսել է Xiaomi սմարթֆոնների 64 մեգապիքսելանոց տեսախցիկի մասին, իսկ վերջում ընկերությունը հայտարարել է ավելի լուրջ ծրագրերի մասին՝ թողարկել 108 մեգապիքսելանոց տեսախցիկով սարք: Այդ մասին հայտնում է Gizchina-ն:
Ըստ Xiaomi-ի նախագահ Լին Բին նշել է, որ նոր սենսորները թույլ կտան ստեղծել 12 032×9024 պիքսել ընդլայնում ունեցող պատկեր:
Թե ինչպիսի հզորություն է անհրաժեշտ սմարթֆոնին նման բաղադրիչների հետ աշխատելու համար, չի նշվում: Մինչ այժմ ընկերությունը նույնիսկ չի նշում Samsung-ի կողմից թողարկվող 108 մեգապիքսելանոց տեսախցիկներով սմարթֆոնի թողարկման մոտավոր ամսաթիվը:
Միևնույն ժամանակ, ինսայդերներից մեկը՝ Ice universe-ը, Twitter-ում պնդում է, որ նոր ֆոտոխցիկ ունեցող առաջին սարքը կլինի Xiaomi Mi Mix 4-ը: Մնում է միայն սպասել թարմացումներին և հենց ընկերության կողմից արված հայտարարությանը:
Սիրարփի Աղաբաբյան