Մեծ Բրիտանիայում ընտանիքը 6 թաթ ունեցող լաբրադոր է վերցրել
Բուժքույր Լորեն Մելմոնի ընտանիքը, որն ապրում է Մեծ Բրիտանիայի Քենթ քաղաքում, որոշել է վերցնել վեց թաթ ունեցող ութշաբաթական սեւ լաբրադորին: Լաբրադորի առջեւի զույգ թաթերը երկատվում են, նա տեղաշարժվում է կենգուրուի նման թռչկոտելով։
Արտասովոր կենդանու տերերը երկյուղում էին, որ նրան կորոշեն քնեցնել: Պատմության մասին հայտնել է The Daily Mail-ը: Քոթոթին անվանել են Ռու՝ դիսնեյյան մուլտֆիլմի փոքրիկ կենգուրուի պատվին: Շանը տարել են անասնաբույժների մոտ, եւ բժիշկները որոշել են, որ հարկավոր է այնպես անել, որ նա կարողանա քայլել: Բացի արտասովոր լաբրադորից, ընտանիքում նաեւ ապրում են ջեկ-ռասել-թերիեր, երկու կատու եւ երկու ճագար, հաղորդել է Life-ը: