Բաժիններ՝

Ոստիկանները բացահայտել են հյուրանոցում կատարված գողությունը

Օգոստոսի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ երկու օր առաջ Տիչինայի փողոցում գործող հյուրանոցում մի կնոջ ոսկյա շղթա են հափշտակել:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ քրեական հետախույզները պարզել են, որ Սիլիկյան թաղամասի 35-ամյա մի տղամարդ, օգոստոսի 5-ի ժամը 16-ից մինչև ժամը 18-ը տուժողի հետ գտնվելով նշված հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում և օգտվելով հանգամանքից, որ նա լոգարանում է, սեղանի վրայից գողացել է ոսկյա շղթան:

Հաղորդումից ժամեր անց, իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ, կասկածվողը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ըստ նախնական տվյալների` նա գողոնը մայրաքաղաքի գրավատներից մեկում գրավ է դրել:

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս