Ամեն օր մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարելու առողջ և վնասակար սննդի միջև, ինչն ազդում է ավելորդ քաշի վրա

Մարդիկ, որոնք ապրում են ֆաստֆուդի կետերից ոչ հեռու կամ է տան ճանապարհին անցնում են դրանց մոտով, մարմնի նկատելիորեն ավելի մեծ զանգվածի ինդեքս ունեն, քան իրենց քաղաքի տիպական բնակիչները: Այդ մասին գրել է ամերիկացի տնտեսագետն այն հոդվածում, որը հրապարակվել է PLoS One հանդեսում։

«Մեզ հաջողվեց ցույց տալ, որ մարմնի զանգվածի ինդեքսը կախված է այն բանից, թե ինչ «սննդային միջավայրում» է բնակվում մարդը: Ամեն օր մենք ստիպված ենք լինում ընտրություն կատարելու առողջ եւ վնասակար սննդի միջեւ, ինչն ազդում է ավելորդ քաշի վա: Օրինակ, եթե ձեզ ճանապարհին ֆաստֆուդ ուտելու հարմար հնարավորություն է հանդիպում, ապա դա կհանգեցնի մարմնի զանգվածի ինդեքսի բարձրացման»,- պատմում է Ադրիանա Դոռնելեսը Թեմպեի (ԱՄՆ) Արիզոնայի համալսարանից:

Մյուս կողմից, լիարժեք ռեստորանների, ինչպես նաեւ այն խանութների ներկայությունը, որոնք ցածրկալորիական եւ դիետիկ սնունդ են վաճառում, իջեցրել է մարմնի զանգվածի ինդեքսը: Մոտ ապագայում Դոռնելեսը պլանավորում է ավելի մանրամասնորեն ուսումնասիրել այդ հնարավորությունը՝ հետեւելով այն բանին, թե հատկապես ինչ են անում քաղաքի բնակիչները տուն գնալու ճանապարհին, եւ ուսումնասիրել այն, թե ինչպես է ֆաստֆուդն ազդում մյուս կենսական ցուցանիշների վրա, բացի ավելորդ քաշից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս