Բաժիններ՝

Քեյթ Միդլթոնն առաջին անգամ մերկացրել է ոտքերը

Քեմբրիջի դքսուհի Քեյթը շորտ է հագել եւ առաջին անգամ մերկացրել ոտքերն այն ժամանակից ի վեր, երբ դարձել է արքայազն Ուիլյամի կինը: Այդ մասին հայտնել է The Sun-ը:

37-ամյա Քեյթ Միդլթոնը մուգ կապույտ շորտով է հայտնվել բարեգործական առագաստային ռեգատայում, որը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին Անգլիայի Քաուս քաղաքում: Ինչես նշել է հրատարակությունը, դքսուհին այդ հագուստից խուսափում էր 11 տարի: Վերջին եւ միակ անգամ նրան շորտով նկատել են 2008 թվականի սեպտեմբերին Լոնդոնում դիսկո ոճի երեկույթում:

Հունիսին արքայազն Ուիլյամի կինը Action on Addiction կազմակերպության ամենամյա գալա-ընթրիքին եկել էր բաց ուսերով զգեստով: Թագավորական էտիկետի կանոնների համաձայն՝ կանայք չպետք է հանրության մեջ հայտնվեն բաց ուսերով հագուստով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս