Բաժիններ՝

Հռոմում Իսպանական սանդուղքի աստիճաններին նստելու համար զբոսաշրջիկները կտուգանվեն 250-ից մինչև 400 եվրո

Հռոմի քաղաքային ոստիկանությունը զբոսաշրջիկներին արգելել է նստել Իսպանական սանդուղքի աստիճաններին: Ինչպես նշել է TGCOM24 հեռուստաալիքը, խախտման համար տուգանքները կտատանվեն 250-ից մինչեւ 400 եվրոյի սահմաններում։ Այժմ սանդուղքին կհերթապահեն ոստիկանները: Հուլիսի կեսերին համանման միջոցներ են ժամանակավորապես սահմանվել Տրեւի շատրվանի մոտ:

Զբոսաշրջիկների չափից դուրս կուտակման պատճառով տեսուչները մարդկանց ցրել են մարմարե սպիտակ աստիճաններից, որոնք տանում են դեպի շատրվանը, եւ մի քանի ժամով փակել հուշարձանի մուտքը: Սանդուղքը, որը կառուցվել է Հռոմի Բենեդիկտոս XIII պապի պատվերով եւ բացվել է քրիստոնեության համար հոբելյանական 1725 թվականին, ամբողջացրել է Իսպանիայի հրապարակի ճարտարապետական անսամբլը, որն այդպես է կոչվել Վատիկանի օրոք այդտեղ Իսպանիայի դեսպանատան գտնվելու պատմական տեղի կապակցությամբ: Սուրբ Երրորդության եկեղեցին, դեպի ուր տանում են ավելի քան 130 աստիճանները, կառուցվել է Պինչո բլրի գագաթին 140 տարի շուտ:

«Բարկաչչա» («Մակույկ») շատրվանը, որը գտնվում է սանղուղքի հենց հիմքի մոտ, հայտնվել է 1629 թվականին: Իսպանական սանդուղքը հռչակվել է անգլիացի ռոմանտիկ բանաստեղծների կողմից եւ հոլիվուդյան «Հռոմեական արձակուրդներ» (1953) ֆիլմում: XX դարում սանդուղքը հաճախակի օգտագործվել է նորաձեւության ցուցադրությունների համար, որովհետեւ Իսպանիայի հրապարակի շուրջը գտնվում են Իտալիայի առաջատար նորաձեւության տների խանութները: Ամեն գարուն աստիճանները զարդարվում են ծաղիկներով, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս