Բաժիններ՝

Netflix-ը 200 մլն դոլարի պարտավորագիր է ստորագրել «Գահերի խաղի» ստեղծողների հետ. The Hollywood Repor

«Գահերի խաղը» հեռուստասերիալի (2011-2019 թթ.) սցենարիստներ Դեւիդ Բենիոֆը եւ Դենիել Ուայսը ֆիլմերի եւ հեռուստաշոուների նկարահանման երկարամյա պարտավորագիր են կնքել Netflix սթրիմինգային ծառայության հետ:

Ինչպես օգոստոսի 7-ին հայտնել է The Hollywood Reporter-ը, պարտավորագրի գումարը կազմում է 200 մլն դոլար։

«Մենք HBO հեռուստաալիքի հետ աշխատել ենք 10 տարի եւ մեր երախտագիտությունն ենք հայտնում այդ հեռուստաալիքի բոլոր աշխատակիցներին, որոնց շնորհիվ մենք միշտ մեզ զգացել ենք ինչպես տանը:

Մենք մի քանի ամիս ժամեր շարունակ զրուցել ենք Սինդի Հոլենդի եւ Փիթեր Ֆրիդլենդերի (Netflix-ի փոխնախագահների), ինչպես նաեւ Թեդ Սարանդոսի (ծառայության գլխավոր ֆինանսական տնօրեն) եւ Սքոթ Սթուբերի (պրոդյուսեր) հետ: Մենք նրանց հետ նույն հատվածներն ենք հիշում 1980-ական թվականների ֆիլմերից, մենք հավանում ենք միեւնույն գրքերը»,-հանդեսը մեջբերում է անում Բենիոֆի եւ Ուայսի համատեղ հայտարարությունից: Նրանք Netflix-ը համարել են նմանը չունեցող ձեռնարկություն:

Հանդեսի տվյալներով՝ սցենարիստների հետ պարտավորագրի համար մրցակցային պայքարում սթրիմինգային ծառայությունը հաղթել է The Walt Disney Company-ին եւ Amazon-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս