Բաժիններ՝

ԵՀ-ի ստեղծած միասնական բազայում կարելի է ստուգել գինիների անվանումների հավաստիությունը

Եվրահանձնաժողովն ստեղծել է (ԵՀ) միասնական էլեկտրոնային բազա, որը թույլ է տալիս ստուգել եվրոպական գինիների պաշտպանված աշխարհագրական անվանման իսկությունը։ «Սպիրտային խմիչքների անվանումներն այժմ հասանելի են աշխարհագրական տվյալների eAmbrosia կենտրոնացված ռեեստրում»,- օգոստոսի 7-ին հայտնել է ԵՀ-ն: Ավելի վաղ ԵՄ-ում տվյալների երեք առանձին բազաներ (E-Bacchus-ը, e-Spirit-ը եւ DOOR-ը) էին գործում գինիների, սպիրտային խմիչքների եւ սննդամթերքի աշխարհագրական անվանումների համար:

«Պարզեցման եւ թափանցիկության համար գործարկվել է eAmbrosia տվյալների հանրային բազան, այն աստիճանաբար կընդգրկի ԵՄ-ի բոլոր 3,2 հազար պաշտպանված անվանումները: Սպասվում է, որ մինչեւ տարեվերջ կներառվեն նաեւ գյուղատնտեսական եւ պարենային ապրանքները»,-պարզաբանել են հանձնաժողովում: Ներկայում էլեկտրոնային կատալոգն արդեն ներառում է ավելի քան 1,6 հազար դիրք՝ ծագման երկրի, պաշտպանված անվանման տեսակի, անհատական համարի, գինու անվանման եւ գրանցման ամսաթվի նշմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս