Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում կայացած մշակութային ծրագրի

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Ղրղզստանում՝ Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն ավարտվել է։ Օգոստոսի 9-ին Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը կվերադառնան Երևան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս