Բաժիններ՝

Էմերին՝ Դավիդ Լուիսի տրանսֆերի մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայի Էմերին մեկնաբանել է «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսի տրանսֆերը:

«Դավիդը մեծ փորձ ունի, ես հուսով եմ, որ կկարողանամ աշխատել նրա հետ:

Լուիզը հայտնի խաղացող է, որը կամրապնդի մեր պաշտպանությունը»,- ասել Էմերին:

Տրանսֆերի մանրամասները դեռևս հայտնի չեն: Նշվում է, որ լոնդոնյան ակումբը Լուիաի համար վճարել է 8 միլիոն ֆունտ:

Բրազիլացին «Չելսիի» կազմում խաղացել է 2011-2014 թվականներին, ինչպես նաև 2016 թվականից մինչև 2019 թվականը: Նրա հաշվին կա 248 հանդիպում և 18 գոլ:

«Սա իմ կյանքի նոր փուլ է, նոր փուլ է իմ կարիերայում՝ որպես ֆուտբոլիստ: Ուրախ եմ, որ կխաղամ այս մեծ ակումբի համար: Երեխա ժամանակ ես դիտում էի «Արսենալի» հանդիպումները, հատկապես անցյալի մեծ խաղացողների մասնակցությամբ: Այժմ ես ուզում եմ օգնել այս ակումբին»,- նշել է Լուիսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս