Բաժիններ՝

Մոսկվայում օգոստոսի 9-ի համար ռեկորդային ցածր մթնոլորտային ճնշում են գրանցել

Օգոստոսի 9-ի համար ռեկորդային ցածր մթնոլորտային ճնշում է գրանցվել Մոսկվայում, նախորդ ռեկորդը սահմանվել էր 78 տարի առաջ: Այդ մասին հաղորդվում  «Մետեոնովոստի»-ի կայքում:

«Օգոստոսի 9-ի ժամը 3-ի դրությամբ մթնոլորտային ճնշումը Մոսկվայում՝ ԺՏՆՑ-ի մերձակայքում, նվազել է մինչեւ 733,2 միլիմետր սնդիկի սյուն: Եվ դա նվազագույն ճնշման նոր ռեկորդ է դարձել այդ օրվա համար: Դրանից առաջ օգոստոսի 9-ին ամենացածր ճնշումը եղել է 1941 թվականին եւ կազմել 736,1 միլիմետր սնդիկի սյուն»,-ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ռեկորդային ցածր ճնշումը Մոսկվայում պահպանվում է արդեն ավելի քան 10 ժամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս