Բաժիններ՝

Մխիթարյան միաբանությունը հայտարարություն է տարածել

Մխիթարյան միաբանությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Սևրի Սամուել Մուրադյան վարժարանի համալիր տարածքի հետագա կառավարման մոտեցումներին՝ ակնկալելով այլընտրանքային առաջարկություններ կամ լուծումներ։

Վարժարանի ապագային վերաբերող հարցերը քննարկվել էին նախագահ Արմեն Սարգսյանի՝ հուլիսի 25-ին վարժարան այցի ժամանակ: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա 6-8 ամիսներին յուրաքանչյուր հայ, հայկական կազմակերպություն կարող է պատմական կառույցը վերականգնելու առաջարկ ներկայացնել:

Նախագահի այցին հաջորդած՝ Մխիթարյան միաբանության հայտարարությունում ասվում է. «Նախագահը եկել էր ցույց տալու իր աջակցությունը Մխիթարյան միաբանությանը և կապվածությունը Սևրի ժառանգությանը, որի համար նա փափագում է անձնապես հետեւել պատմական շենքերի վերանորոգմանը»:

#Armpresident #ArmenSarkissian#MkhitarianCongregation

ՀՀ նախագահի աշխատակազմ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս