Բաժիններ՝

Այս հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել

Բրիտանացի երաժիշտ Էդ Շիրանի Nothing On You երգի նոր հոլովակը մի քանի ժամում 1 միլիոնից ավելի դիտում է հավաքել YouTube-ում։

Հոլովակում Շիրանը, հիփ-հոփ կատարող Դեյվը եւ արգենտինացի ռեփեր Պաուլո Լոնդրան հեծանիվ են վարում Լոնդոնում եւ երգում աղջիկների հետ հարաբերությունների մասին: Սա Շիրինի՝ հուլիսին թողարկված No.6 Collaborations Project վերջին ալբոմից (որի բոլոր կոմպոզիցիաները ձայնագրվել են այլ կատարողների հետ) թրեքների հիման վրա ստեղծված արդեն երրորդ հոլովակն է:

Ավելի վաղ երաժիշտը Beautiful People երգի հոլովակն էր թողարկել սոուլ-երգիչ Հալիդի եւ Antisocial-ը՝ ռեփեր Թրեւիս Սքոթի հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս