Ավստրալիայում ընտրել են մայրցամաքի ամենադուրեկան կոալային
Համազգային մրցույթի ընթացքում 1 միլիոնից ավելի ավստրալացիներ ընտրել են մայրցամաքի ամենագրավիչ կոալային: Ինչպես հայտնել է Tourism Australia պետական պորտալը, որն անցկացրել է քվեարկությունը, հաղթել է ութ ամսական Տալոուն՝ Գոլդ Կոստայում գտնվող Paradise Country Nature Park արգելոցից։
Համաժողովրդական մրցույթն ամբողջ երկրում ընթանում էր երկու ամիս: Այդ ժամանակաշրջանում ժյուրիի հասցեով կոալաների հարյուրավոր լուսանկարներ են ստացվել ամբողջ մայրցամաքից, բայց նախնական ընտրությունից հետո մրցույթի քառորդ եզրափակիչ է անցել միայն 70 հավակնորդ: Կիսաեզրափակիչի մասնակիցներին որոշելու համար պորտալի աշխատակիցների թիմը քվեարկություն է անցկացրել սոցիալական ցանցերում եւ դրա արդյունքներով կազմել հավակնորդների եզրափակիչ ցուցակը, որում հայտնվել է 13 կոալա: Հենց այդ ցուցակն էլ դրվել է համաժողովրդական քվեարկության:
«Եզրափակիչ քվեարկությունը տեւել է ուղիղ 24 ժամ: Մեկ օրում դրան հասցրել է մասնակցել 1 մլն մարդ, եւ բացարձակ առաջատար է դարձել Տալոուն՝ Գոլդ Կոստայի ազգային արգելոցից: Նրա լուսանկարների վերաբերյալ մենք ստացել ենք տասնյակ հազարավոր հիացական մեկնաբանություններ: Բայց, անկեղծ ասած, եզրափակիչ քվեարկությունից ավելի շատ մեզ ապշեցրել է մրցույթն ինքը. մենք ամենեւին չէինք սպասում, որ այսքան շատ մարդիկ մեզ կուղարկեն մեր հարազատ կոալաների նման գեղեցիկ լուսանկարներ»,-գրել է պորտալի՝ զբոսաշրջության գծով մենեջեր Նիկ Հենդերսոնը, որը մրցույթի ժյուրիի կազմում էր, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:
Australia's cutest koala joey? Spolier alert: she's super cute! https://t.co/QrhFW1C45u pic.twitter.com/lmVNfqAWwL
— Tourism Australia (@TourismAus) August 5, 2019