Բաժիններ՝

Samsung-ը երկու նոր սմարթֆոն է ներկայացրել

Samsung Electronics ընկերությունը ներկայացրել է նոր ֆլագմաններ. Galaxy Note 10-ը եւ Galaxy Note 10+-ը: Սմարթֆոնների շնորհանդեսը կայացել է օգոստոսի 7-ին Նյու Յորքում, իրադարձության տեսագրությունը մատչելի է Հարավային Կորեայի ընկերության YouTube-ալիքում։ Galaxy Note 10-ի էկրանի անկյունագծը 6,3 դյույմ է, իսկ 10+ մոդելը կթողարկեն 6,8 դյույմ անկյունագծով՝ ամենամեծը սմարթֆոնների ընտանիքում: Երկու մոդելներն էլ հանդերձել են չորս մոդուլներով հիմնական խցիկով եւ ճակատային խցիկով, սակայն Galaxy Note 10+-ը կունենա նաեւ 3D-խցիկ:

Note+-ի գործառական հիշողությունը պետք է կազմի 12 գիգաբայթ, Note 10-ինն՝ ութ գիգաբայթ: Նաեւ երկու ապարատներին տրվել է 256 գիգաբայթ ներսարված հիշողություն:՝ Մշակողները նշել են, որ նոր սարքերը կլիցքավորվեն գերարագ ռեժիմով, եւ լրիվ լիցքավորման համար կպահանջվի միայն կես ժամ: Նաեւ Note 10-ի եւ Note 10+-ի համար կուտակչի հզորությունը կկազմի համապատասխանաբար 3500 եւ 4300 միլիամպեր-ժամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս