Բաժիններ՝

Մեգան Մարքլը 1,8 մլն դոլարով ԱՄՆ-ում վաճառքի է հանել այն տունը, որտեղ ապրել է առաջին ամուսնու հետ

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, որն այժմ ամուսնու՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի հետ ապրում է Ֆրոգմորի թագավորական կալվածքում, որոշել է վաճառել Լոս-Անջելեսում գտնվող իր տունը, որտեղ նա կարճ ժամանակ ապրել է իր առաջին ամուսնու՝ հեռուստապրոդյուսեր Թրեւոր էնգելսոնի հետ միասին: Այդ մասին հայտնել է Daily Express թերթը:

Նրա տվյալներով՝ չորս ննջարանով երկհարկանի տունը, որը կառուցվել է 1924 թվականին եւ գտնվում է Հենքոք-փարքի շրջանում, վաճառքի է հանվել 1,8 մլն դոլարով: Մարքլը էնգելսոնին հանդիպել է 2004 թվականին, երբ նոր էր սկսել դերասանուհու կարիերան: Զույգն այս տուն է տեղափոխել 2011 թվականին՝ ամուսնությունից հետո: Ամուսնությունից երեք ամիս առաջ Մարքլին առաջարկել են Ռեյչել Զեյնի դերը՝ Suits հեռուստասերիալում («ֆորս մաժորներ», 2011-2018 թվականներ):

Դերասանուհին ստիպված եղավ թողնել տունը եւ տեղափոխվել Տորոնտո, որտեղ էլ հիմնականում անցկացվում էին նկարահանումները: Միեւնույն ժամանակ, հրատարակության տեղեկատվության համաձայն, թագավորական զույգը քննարկում է Լոս-Անջելեսում նոր անշարժ գույք գնելու հնարավորությունը, որն ավելի մոտ կգտնվեր Մեգանի մոր՝ Դորիա Ռեգլենդի տանը: «Մեգանը որոշակիորեն ցանկանում է տուն ունենալ Լոս-Անջելեսում. նա շատ է հավանում այս քաղաքը, կենսակերպը եւ կլիման,-թերթին հայտարարել է տեղեկացված մի աղբյուր:-Ի վերջո, նա Կալիֆոռնիայի աղջիկ է, եւ նա այնտեղ ավելի ազատ է շնչում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս