Կինոարվեստների ամերիկյան ակադեմիայի նոր նախագահ է դարձել Դևիդ Ռուբինը
Կասթինգ-տնօրեն Դեւիդ Ռուբինը, որը մասնակցել է այնպիսի ֆիլմերի ստեղծմանը, ինչպիսիք են «Սեւազգեստ մարդիկ» (1997 թ.) եւ «Անգլիացի պացիենտը» (1996 թ.) ժապավենները, ընտրվել է ԱՄՆ-ի կինոարվեստների ակադեմիայի նոր նախագահ: Այդ մասին ասված է մամուլի տեղեկագրում, որն օգոստոսի 6-ին հրապարակվել է կինոակադեմիայի կայքում: Ռուբինն ակադեմիայի ղեկավարի պաշտոնում փոխարինել է ռեժիսոր Ջոն Բեյլիին, որը նախագահի պարտականությունները կատարել է երկու տարի:
Կինոակադեմիայի առաջին փոխնախագահ կմնա «Օսկար»-ի մրցանակակիր, գրիմարար Լոիս Բերվելը, իսկ փոխնախագահներ՝ պրոդյուսերներ Սիդ Գենիսը եւ Նենսի Ութլին, ինչպես նաեւ սցենարիտս Լարի Կարաշեւսկին: Կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ամերիկյան ակադեմիայն ստեղծվել է Metro – Goldwyn – Mayer կինոընկերության հիմնադիր Լուիս Մայերի նախաձեռնությամբ՝ 1927 թվականին:
Սկզբնապես կազմակերպությունը պետք է լուծեր աշխատանքային վեճերը, սակայն դրա ստեղծումից շատ չանցած միտք ծնվեց՝ ակադեմիայի անունից հեղինակավոր մրցանակներ հանձնել կինոյի բնագավառում: «Օսկար» հեղինակավոր մրցանակի հաջորդ՝ 92-րդ մրցանակաբաշխությունը նշանակված է 2020 թվականի փետրվարի 9-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: