Բաժիններ՝

«Ես ուզում եմ, որ նա մնա, բայց դա նրա որոշումն է». Պիկեն՝ Կոուտինիոյի մասին

«Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն խոսել է թիմի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի՝ ակումբից հավանական տեղափոխության մասին:

«Ես չգիտեմ, թե ինչ է լինելու Կոուտինիոյի հետ: Իհարկե, ես ուզում եմ, որ նա մնա, բայց, ի վերջո, դա նրա որոշումն է: Ես ուզում եմ, որ նա երջանիկ լինի: Տեսնենք, թե ինչ կլինի:

Մինչև տրանսֆերային պատուհանի վերջին օրը մենք չգիտենք` նա կմնա՞, թե՞ ոչ: Բայց սա ինձ համար չէ, որ ես պետք է որոշեմ, այլ ակումբի և Ֆիլիպի համար»,- ասել է Պիկեն:

27-ամյա բրազիլացու համար պայքարում ֆավորիտը «Տոտենհեմն» է: Կոուտինիոյի նկատմամբ հետաքրքրություն է հայտնել նաև «Արսենալը»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս