Բաժիններ՝

Մենք չենք փոխհատուցում, այլ աջակցություն ենք տրամադրում Մարտի 1-ի ժամանակ տուժածներին. Փաշինյան

ՀՀ կառավարությունը սահմանեց 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը, չափը և տրամադրման կարգը, ինչպես նաև աջակցության տրամադրման համար դիմումի ձևը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը և այդ դիմումի քննարկման կարգը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս որոշումը չի նշանակում, թե Կառավարությունը փոխհատուցում է տուժածներին։

«Այստեղ շատ կարևոր է, որպեսզի մենք ոչ թե զգացմունքային որոշում կայացնենք, այլ ճիշտ բալանսավորված որոշումներ կայացնենք, ինչպես պատշաճ է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Մենք քննարկումների ժամանակ, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Հայաստանի հետ կապված մի շարք նախադեպային որոշումների վրա, կայացրել ենք այսպիսի որոշում այս փուլի համար։ Իմ պատկերացումն այն է, որ այս հարցերը, ի վերջո, վերջնական լուծում կստանան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Այսինքն՝ փոխհատուցման հարցը և չափը պետք է լուծի մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որպեսզի ներհայաստանյան համակարգերում շատ նուրբ իրավիճակները հաղթահարելու հնարավորություն ունենանք»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանն ընդգծեց, որ այս քայլով Կառավարությունը չի փոխհատուցում, այլ աջակցություն է տրամադրում այդ իրադարձությունների ժամանակ տուժած քաղաքացիներին։

«Փոխհատուցման հարցը այլ հարթության խնդիր է և պետք է մի փոքր այլ ընթացակարգերով որոշվի»,- եզրափակեց ՀՀ վարչապետը։

ՄԻԵԴ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը իր հերթին նշեց, որ ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի վերաբերյալ գործերը քննելիս Կառավարության այս քայլը հաշվի է առնվելու։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031