Բաժիններ՝

Հնդկաստանի իշխանություններն ավելի քան 500 մարդու են բերման ենթարկել Քաշմիրում. All India Radio

Հնդկաստանի իշխանություններն ավելի քան 500 մարդու, ներառյալ տեղի կուսակցությունների ներկայացուցիչների են բերման ենթարկել Ջամուի եւ Քաշմիրի լուծարված նահանգի տարածքում: Այդ մասին օգոստոսի 8-ին հայտնել է All India Radio-ն:

«Իրավապահ մարմինների աշխատակիցներն ավելի քան 500 մարդու են բերման ենթարկել Քաշմիրում, այդ թվում նաեւ քաղաքական ղեկավարների եւ ակտիվիստների: Բնակչության մեծ մասը տանն է մնում անվտանգության ուժեղացված միջոցառումների պատճառով,-ասված է հաղորդագրության մեջ:-Ընդհանուր առմամբ իրադրությունը տարածաշրջանում մնում է հանգիստ, Հնդկաստանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկում կարգուկանոնը պահպանելու համար»:

Ավելի վաղ ANI գործակալությունը հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 8-ին հանդես կգա ազգին հղված ուղերձով Ջամուի եւ Քաշմիրի նախկին նահանգում ստեղծված իրադրության կապակցությամբ:

Օգոստոսի 7-ին Պակիստանի իշխանությունները որոշում են ընդունել Հնդկաստանի դեսպանին արտաքսել այն բանից հետո, երբ Նյու Դելիում հայտարարեցին նահանգի լուծարման մասին:

Նաեւ Իսլամաբադը հայտարարել է Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու եւ երկկողմ առեւտուրը դադարեցնելու մտադրության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս