Բաժիններ՝

Տայվանում երկրաշարժը խաթարել է էլեկտրամատակարարումը և տրանսպորտի աշխատանքը.կա զոհ

Օգոստոսի 8-ին Տայվանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով մի կին է մահացել: Դա հետեւում է կղզու հրշեջ-անվտանգության դեպարտամենտի հայտարարությունից:

Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով, 6,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:28-ին (Երեւանի ժամանակով 01:28-ին) Իլան գավառի ջրատարածքում: Երկրաշարժի էպիկենիտրոնը գտնվում էր 30 կիլոմետր խորության վրա: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը 5,9 էր, իսկ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվում էր 10 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժը հանգեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարման լուրջ խափանումների: Առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 10 հազար ընտանիք: Տարերքն ազդել է նաեւ տրանսպորտային հաղորդակցության վրա: Իլան գավառում կանգնեցվել է երկաթուղային հաղորդակցության մի մասը, իսկ Նոր Թայբեյում եւ Տաոյուանում գնացքների արագությունը նվազեցվել է ժամում մինչեւ 60 կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031