Բաժիններ՝

Մեքենաներից գազի բալոններ գողացողը հայտնաբերվել է

Նոր Նորքի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 5-ին, ժամը 10.30-ին, Թոթովենցի փողոցից բերման են ենթարկել Շիրազի փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու:

Նա տվել է խոստովանական բացատրություն, որ հունիսին Գյուրջյան փողոցի 60 շենքի բակում կայանված «Օպելից» փորձել է գողանալ գազի բալոնը: Հետագա միջոցառումներով պարզվել է, որ Լյուքսեմբուրգի փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Օպելից» նույնպես փորձել է գողանալ գազի բալոնը: Իսկ հուլիսին տղամարդն արդեն ավելի հմուտ էր գործել:

Նույն կերպ, տեխնիկական միջոցների գործադրմամբ բեռնախցիկը բացելով, նա հաջողել էր գողանալ Մառի և Հունան Ավետիսյան փողոցների շենքերի բակում կայանված երկու «Օպելի» գազի բալոնները: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031