Սյունիքում բացահայտվել են հանցագործության դեպքեր. բերման է ենթարկվել 26 անձ
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողներն իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։
Տարբեր կասկածանքներով և հանրային վայրերում ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու համար ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումներ բերման է ենթարկվել 26 անձ։ Նախկինում դատապարտված և մարզում բնակվող անձանց հետ տարվել են պրոֆիլակտիկ բնույթի բացատրական աշխատանքներ։
Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են հացագործության դեպքեր։ Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել, երեք տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել փայտանյութով։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։
Բացի այդ, երկօրյա ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 94 խախտում, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։