Բաժիններ՝

«Յուվենթուսը» Մանջուկիչին և Մաթյուիդիին կարող է ներառել Պոգբայի գործարքի մեջ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել «Յուվենթուս»: Ինչպես հայտնում է Tuttosport-ը, իտալական ակումբը գործարքի մեջ կարող է ներառել հարձակվող Մարիո Մանջուկիչին և կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդիին:

Հաղորդվում է, որ փոխանակմանը կարող են նպաստել «Յուվենթուսը» և «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունների հրաշալի հարաբերությունները: Գործարքի մեջ մեծ ներդրում կարող է ունենալ նաև Պոգբայի գործակալ Մինո Ռայոլան:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ անձնական պայմանագրի վերաբերյալ Մանջուկիչն արդեն համաձայնության է հասել «Կարմիր սատանաների» հետ: Ըստ պայմանագրի՝ անգլիական ակումբում ֆուտբոլիստը տարեկան կվաստակի 6 մլն եվրո:

Հայտնի է դարձել նաև, որ մանկունյանցիները բաց չեն թողնի Պոգբային «Ռեալ»՝ Խամեսի և 27.4 մլն ֆունտ հավելավճարի դիմաց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս