Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» հսկայական է և հոյակապ, ինչպես հրեշը». Ռոբին վան Պերսի

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռոբին վան Պերսին կիսվել է անգլիական ակումբի մասին կարծիքով:

««Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբի երկրպագուները սովորել են հարձակողական ֆուտբոլի և ռիսկի: Չեմ կարծում, որ նրանք վրդովված են «Մանչեսթեր Յունայթեդի»՝ չեմպիոն չդառնալու պատճառով: Երբ լիգայում այդքան շատ լավ ակումբներ կան, կարելի է բաց թողնել չեմպիոնությունը: Երկրպագուներին, ամենայն հավանականությամբ, չի գոհացրել ֆուտբոլը, որը ցուցադրել է թիմը:

«Մանչեսթեր Յունայթեդը» նման է հրեշի: Լավ իմաստով, եթե ամեն ինչ ստացվում է: Նա հսկայական է: Նա հոյակապ է, այնտեղ հրաշալի է:

Բայց երբ ինչ-որ բան սխալ է գնում, երբ խաղացողի կամ մարզչի մոտ դժվար ժամանակաշրջան է, «Մանչեսթեր Յունայթեդը» դաժան է: Դաժան վայր, անընդհատ ճնշում, բոլորը պարզապես հաղթանակ չեն պահանջում, այլ հարձակողական ֆուտբոլ»,- վան Պերսիին է մեջբերում The Telegraph-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս