Ալեքսանդր Կարապետյանը ճանաչվել է «Սոչի»-ի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Ռուսական Պրեմիեր լիգայի «Սոչի» ֆուտբոլային ակումբի երկրպագուները քվեարկության արդյունքում հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Հայաստանի ազգային հավաքականի և ակումբի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանին:
Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:
Ալեքսանդր Կարապետյանը «Սոչի»-ին միացել է հուլիսին, և երեք ընկերական խաղում դարձել 4 գոլի հեղինակ: Հայաստանի ֆուտբոլի ընտրանու կազմում Կարապետյանը մասնակցել է 6 խաղի` խփելով 4 գնդակ: